«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ գերատեսչությունները շարունակում են Ամանորի համար բացիկներ գնել` այդ նպատակով պետբյուջեից ծախսելով հարյուր-հազարավոր դրամներ: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ Արարատի մարզպետարանն այդ նպատակով ծախսել է 575 հազար դրամ:
Մարզպետարանը «Կոոպ «Էլեկտրիկե Ս.Գրիգորյան» անվանումով կազմակերպությունից գնել է 145 հատ 2 հազար 500 դրամ եւ 60 հատ 2 հազար դրամ արժողությամբ բացիկներ, 41 հատ 800 դրամ եւ 30 հատ էլ 2 հազար դրամ արժողությամբ նոթատետրեր:
ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունն իր հերթին «Գրաֆիկա-Ա» ՍՊԸ-ից գնել է 800 հատ ամանորյա բացիկ` այդ նպատակով ծախսելով 480 հազար դրամ, հատը՝ 600 դրամ: Այսինքն՝ ակնհայտ է, որ բացիկների հարցում էլ գերատեսչությունները մեկը մյուսի հետ մրցակցում են, թե ով ավելի ճոխ բացիկ կգնի: Բայց ողջ խնդիրն այն է, որ նրանց «մրցակցությունը» կյանքի է կոչվում պետբյուջեի հաշվին, այսինքն՝ հարկատուների գումարները վատնելու ձեւով»:
Մանրամասները` օրաթերթի այսօրվա համարում: