Դատական հայց` գոյություն չունեցող ՀԺԱՄ կուսակցության դեմ. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.««Հայաստանի ժողովրդական ազատական միություն» կուսակցությունը, որը թերեւս միայն փաստաթղթերով գոյություն ունի, պարզվում է՝ ՀՀ Կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության ենթակայության տակ գտնվող «Պետական գույքի գույքագրման եւ գնահատման գործակալություն» ՊՈԱԿ-ին 240 հազար դրամ է պարտք եւ այնքան ժամանակ չի վճարել, որ գործը հասել է դատարան:

«Ժողովուրդ»-ին հայտնի է դարձել, որ այս տարվա հոկտեմբերի 10-ին ՊՈԱԿ-ը դիմել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ պահանջելով ՀԺԱՄ կուսակցությունից բռնագանձել նշված 240 հազար դրամ գումարը:

Հիշեցնենք, որ ՀԺԱՄ-ի նախագահը նախկին ԱԺՄ-ական Սեյրան Ավագանն էր, որն ընդդիմադիր հայացքներից հրաժարվելուց հետո տարբեր պետական պաշտոններ է զբաղեցրել, իսկ 2001-ից ՀՀ վերահսկիչ պալատի խորհրդի անդամ է: Նրան ՀԺԱՄ-ում փոխարինեց այսօրվա ՀՀԿ-ական պատգամավոր Վահրամ Մկրտչյանը: Իսկ ՀԺԱՄ-ի փաստացի հովանավորը Սերժ Սարգսյանի քավոր Բարսեղ Բեգլարյանն էր՝ «Ֆլեշ» ընկերության սեփականատերը:
Այսպիսով՝ Հայաստանում կուսակցական բիզնեսը կարծես թե կամաց-կամաց դադարում է շահավետ լինել»:

Մանրամասները` օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս