«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ հաղորդագրություն տարածվեց այն մասին, որ Սերժ Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի հետ: Պաշտոնապես նշվում է, որ կողմերը խոսել են երկու երկրների հարաբերությունների մասին:
Ոչ մի խոսք այն մասին, թե հեռախոսազրույցի նախաձեռնությունն ում կողմից է եղել: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ հեռախոսազրույցի նախաձեռնությունը եղել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանձնարարությամբ:
Ըստ այդ տեղեկությունների՝ Պուտինն է հանձնարարել երկու ղեկավարներին խոսել միմյանց հետ եւ պարզել, թե Ղազախստանը երբ է պատրաստվում վավերացնել Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցելու մասին պայմանագիրը, ինչպես նաեւ՝ պայմանավորվել Սարգսյան-Նազարբաեւ հանդիպման մասին:
Ի դեպ, այդ ԵՏՄ անդամակցության պայմանագիրը պետք է ուժի մեջ մտնի 2015 թվականի հունվարի 1-ից, բայց մինչ այդ այն պետք է վավերացնեն Ռուսաստանը, Բելառուսը եւ Ղազախստանը: Ռուսաստանի խորհրդարանը երեկ վավերացրեց այն»:
Մանրամասները` օրաթերթի այսօրվա համարում: