
Սիրիայի Հալեպ քաղաքում կրկին բախումներ են տեղի ունեցել, ինչի հետևանով զինյալները հրթիռակոծել են քրիստոնեաբնակ և հայաշատ Ազիզիե թաղամասը. այս մասին տեղեկացնում է Բերիո լուրերի ֆեյսբուքյան էջը:
Պայթյունը տեղի է ունեցել «Ալ – Զահրա» կինոդահլիճի մոտ. վիրավորվել է սրահի աշխատակիցներից մեկը, ով հայուհի է: Նրան անմիջապես տեղափոխել են հիվանդանոց, որտեղ նա բուժում է ստացել: Վիրավորի վիճակի մասին մանրամասներ չեն հաղորդվում: