Պորոշենկոն դեռ Մոսկվա է գալու և մեր ոտքերն ընկնելու. Վլ. Ժիրինովսկի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուս քաղաքական գործիչ, Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին kp.ru կայքի հետ հարցազրույցի ընթացքում խոսել է Ուկրաինայի, Ղրիմի, ռուբլու և Սառը պատերազմի մասին:

Հարցազրույցը մեջբերում ենք հատվածաբար.

Ռուբլու մասին:

«Մեր ռուբլին դեռ 40-50 տոկոսի կորուստ է ունեցել: 1998թ. այն արժեզրկվեց գրեթե 4 անգամ, հիմա վիճակը դեռ այդքան վատ չէ:

Այս ամենի պատճառը կարող է լինել ԱՄՆ-ի և Սաուդյան Արաբիայի միջև կնքված համաձայնագիրը: Մի կողմից էլ՝ պետք է նշել, որ Ամերիկայի շահերի մեջ չի մտնում Ռուսաստանին թույլ պետություն դարձնելը: Իջեցնելով ռուսական ռուբլին՝ Ամերիկան ուժեղացնում է ԵՄ-ին ու Չինաստանին: Նրանց ուժեղ Ռուսաստան է պետք, որպեսզի ստիպված չլինեն պայքարել երեք ճակատով՝ Եվրոպա, Չինաստան, իսլամական աշխարհ:

…Հարցն այստեղ քաղաքական թշնամանքն է:

Ղրիմի մասին:

«Մենք կարողացանք պահպանել Ղրիմը Սառը պատերազմի ֆոնին կայունության հաստատման շնորհիվ: ԱՄՆ-ի նպատակն էր տնտեսական ճգնաժամի միջոցով աշխարհն ուղղել մեր դեմ և բացառել Ռուսաստանի ազդեցությունն այլ երկրների վրա: Այդ խնդիրը որոշ չափով նրանք լուծեցին, բայց Ղրիմը չկարողացան վերցնել:

Թանկացման մասին:

«Ամեն ինչի մեղավորը նավթն է: Մենք պետք է դուրս գանք նավթից ունեցած մեր կախվածությունից:

Իսկ մինչ այդ ապրանքի թանկացումը մեր խանութներում արդարացված չէ»:

Սառը պատերազմի և Ուկրաինայի մասին:

«Այս պատերազմը խթան է Ռուսաստանի տնտեսության համար: Բայց եթե այն չլիներ, Ուկրաինան մերը կլիներ: Յանուկովիչը կասեր՝ մտնում եմ Մաքսային միություն, իսկ Ուկրաինայի կեսը՝ մտնում ենք Ռուսաստանի կազմ:

Բոլորը մեզ ծափահարում են… և մենք մահանում ենք:

-Ինչպե՞ս թե…

– Ուկրաինան մեզ միշտ իր խարդավանքների մեջ է գցել, իսկ հիմա մենք ինքնուրույն կգործենք, կդառնանք տնտեսական ինքնուրույն կայսրություն: Դա հիասքանչ է…

Սառը պատերազմն արդեն օգնում է մեզ զարգացնել արդյունաբերությունը, գիտությունը, մոբիլիզացնում է ռուսական ոգին:

Իսկ Ուկրաինայում շուտով նոր ազգային ապստամբություն կարող է սկսվել: Այդ ժամանակ արդեն Պորոշենկոն խաղաղություն կաղերսի, կգա Մոսկվա և կընկնի մեր ոտքերը՝ հորդորելով մեզ կանգնեցնել իր երկրում տեղի ունեցող ճգնաժամն ու ազդել ապստամբների վրա»:




Լրահոս