
Ստավրոպոլի մարզում Հայաստանի քաղաքացին բանտի մեկուսարանում կախվելու միջոցով ինքնասպանություն է գործել: 36-ամյա տղամարդը ազատազրկման էր դատապարտվել ճանապարհային երթեւեկության կանոնների խախտման համար, որն անզգուշաբար առաջացրել էր մարդու մահ,- հայտնում է Ria Novosti -ն: Տղամարդը դատապարտվել էր 1.5 տարվա ազատազրկման: Դատական փորձագետի տվյալով` դատապարտյալի մահը վրա է հասել մեխանիկական շնչահեղձության հետեւանքով: