Չինացին չի գնում շահած 90 մլն-ի հետեվից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
 Չինաստանի բնակիչը վիճակախաղի տոմսով 90 մլն դոլար է շահել, սակայն Պեկինի վիճակախաղի կենտրոնի ղեկավարը հայտնել է, որ խոշոր մրցանակի տերն առայժմ չի եկել այն տանելու՝ հավելելով՝ մրցանակն իր տիրոջը կսպասի մինչեւ օգոստոսի 11-ը: Ընկերության ներկայացուցիչները պարտավորվում են ապահովել նորաթուխ միլիոնատիրոջ անվտանգությունը: Շահողի մասին միայն հայտնի է, որ նա մոտավորապես 45 տարեկան տղամարդ Է: Ականատեսները վկայում են, որ նա 220 յուան գումարի վիճակախաղի 110 տոմս է գնել:




Լրահոս