Քիչ առաջ հարձակում է իրականացվել Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի վրա և ծեծի ենթարկել նրան:
Armlur.am-ի հետ զրույցում ՀԱԿ ներկայացուցիչները նշեցին, որ դեպքը տեղի է ունեցել իր տան մոտ: Պատգամավորի վրա հարձակվողը եղել է մեկ անձ, ում դեմքը ծածկված չի եղել: Նա հարվածներ է հասցրել Ա. Մանուկյանի դեմքին:
Մեր տեղեկություններով, պատգամավորը հիվանդանոց չի տեղափոխվել:
Ոստիկանությունից հաստատեցին, որ կա ահազանգ:
Հիշեցնենք, որ օրեր առաջ ծեծի էին ենթարկվել ազատամարտիկներ «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը, «Ապարան» ջոկատի հրամանատար Ռազմիկ Պետրոսյանը և ազատամարտիկ Սուրեն Սարգսյանը: