Նոր մանրամասներ` ազատամարտիկներին ծեծի ենթարկելու դեպքից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել օրերս բռնության ենթարկված «Ապարան» ջոկատի հրամանատար Ռազմիկ Պետրոսյանին և «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանին ծեծելու դեպքի մասին:

Պարզվում է՝ ազատամարտիկներին ծեծի ենթարկողները, իմանալով, որ Ռազմիկ Պետրոսյանը՝ Ապարանցի Ռազմիկը, պատերազմի դաշտում լուրջ վնասվածքներ է ստացել թևի հատվածում, դիտմամբ հարվածել են նրա վիրավոր թևին: Նա մի կերպ է կարողացել ոտքի կանգնել:

Եվ սա այն դեպքում, երբ Ռազմիկ Պետրոսյանը մինչև վերջերս ծառայում էր հայոց բանակում, կյանքի գնով պաշտպանում մեր պետական սահմանը նաեւ խաղաղության օրերին չէր իջնում դիրքերից:

Ավելին՝ նրա եղբայրը՝ Արսեն Պետրոսյանը, այն զինվորականն էր, ով քաղաքացիական հագուստով զրուցել, ապա հետաքրքիր հնարքով «վնասազերծել» էր Քարվաճառ ներխուժած դիվերսանտներից մեկին:

Ավելի վաղ «Ժողովուրդ» օրաթերթը հայտնել էր, որ ո՛չ Լեռնային Ղարաբաղի պաշտպանական բանակը և ո՛չ էլ ՀՀ Պաշտպանության նախարարությունը կապիտան Արսեն Պետրոսյանին պարգև չեն շնորհել: Պատճառն այն է, որ սպայի եղբայր Ռազմիկ Պետրոսյանը ընդդիմադիր հայացքներ ունի: Դրա համար Արսեն Պետրոսյան փոխարեն զինակից ընկերներն էին ստացել պարգևները, քանի որ Պետրոսյանի համար ՊՆ-ի կողմից նախատեսված թղթե շնորհակալագրից նա հրաժարվել էր՝ հայտնելով, թե ծառայել է հայրենիքին և շնորհակալագրի կարիքը չունի:

Եվ այսօր Պետրոսյանների ընտանիքի ներկայացուցիչը, Արցախյան ազատամարտի ամենաակտիվ մասնակիցներից մեկը՝ Ռազմիկ Պետրոսյանը, խաղաղ պայմաններում մայրաքաղաք Երևանում ծեծի է ենթարկվել իր քաղաքական հայացքների համար: Իսկ ծեծի կազմակերպիչը եղել է Պետրոսյանի մարտական ընկերը՝ ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատար, փոխոստիկանապետ, գեներալ Լևոն Երանոսյանը: Վերջինս իր մարտական ընկերներին հրավիրել է հաց ուտելու, ապա վերջում փաստացի «ծեծել է տվել», քանի որ հրամանատարները հրաժարվել են գործարքի գնալ Սերժ Սարգսյանի ներկայացուցիչ Երանոսյանի հետ:




Լրահոս