Արամ Մանուկյանը տեղափոխվել է հիվանդանոց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնել էինք, այսօր երեկոյան անհայտ անձը կամ անձինք հարձակվել են Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի վրա և ծեծի ենթարկել նրան:

Նշենք, որ դեպքից հետո պատգամավորը օգնություն է ստացել իր տանը: Ոստիկանությունը հաղորդում է ստացել կատարվածի վերաբերյալ: Այժմ Ա. Մանուկյանը գտնվում է հիվանդանոցում:

Տեղի ունեցածին անդարդարձել է Հայ ազգային Կոնգրեսի փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը: «Այս վերջին հարձակումները իրար հետ փոխկապակված մի շղթա են: Ռեժիմը դիմում է բացահայտ ահաբեկչական գործողությունների, իշխանության շակալները հարձակվում են ընդդիմության ներկայացուցիչների վրա»,- նշել է պատգամավորը iLur.am-ի հետ զրույցում:

Հիշեցնենք, որ օրեր առաջ ծեծի էին ենթարկվել ազատամարտիկներ «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը, «Ապարան» ջոկատի հրամանատար Ռազմիկ Պետրոսյանը և ազատամարտիկ Սուրեն Սարգսյանը:




Լրահոս