Երեկ ուշ երեկոյան իր տան առջև ծեծի ենթարկված ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն այս պահին գտնվում է «Արմենիա» ԲԿ-ում:
Ինչպես Armlur.am-ին հայտնեց նրա որդին՝ Արեն Մանուկյանը, հայրը սալջարդ ունի, վնասվածքներ, ստացել է ուղեղի ցնցում և այս պահին բուժզննում է անցնում:
Դեպքի վայրում տեղի ունեցածը ֆիքսել է մոտակայքում տեղադրված տեսախցիկը, ինչի արձանագրածն արդեն գտնվում է իրավբապահների ձեռքում:
Հիշեցնենք, որ երեկ երեկոյան հարձակում է իրականացվել Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի վրա: Armlur.am-ի հետ զրույցում ՀԱԿ ներկայացուցիչները նշեցին, որ դեպքը տեղի է ունեցել իր տան մոտ: Պատգամավորի վրա հարձակվողը եղել է մեկ անձ, ում դեմքը ծածկված չի եղել: Նա հարվածներ է հասցրել Ա. Մանուկյանի դեմքին:
Իսկ օրեր առաջ ծեծի էին ենթարկվել ազատամարտիկներ «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը, «Ապարան» ջոկատի հրամանատար Ռազմիկ Պետրոսյանը և ազատամարտիկ Սուրեն Սարգսյանը: