ՄԵՆՔ ԱՅԼԵՎՍ ԱՅՆ ՄԻԱՄԻՏ ՀԱՅԵՐԸ ՉԵՆՔ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրեր առաջ դերասան ՍՈՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ նամակ է հղել ադրբեջանցի մտավորականներին: Ներկայացնում ենք նամակն ամբողջությամբ.
«Առաջինը, որ ուզում եմ խորհուրդ տալ ձեզ. կողմնորոշվե՛ք վերջապես, թե ով եք դուք: Այլապես մե՛րթ թուրք եք, մե՛րթ թաթար, մե՛րթ աղվան, մե՛րթ ուրիշ ինչ-որ բան…
Բայց չէ՞ որ պարզից էլ պարզ է. դուք այն վայրի հորդաներից եք, որոնք խուժեցին ինչ-որ հեռավոր տափաստաններից: Այդքան բան: Չէ՞ որ ձեր ավագ եղբայրը չի ժխտում, որ հորդաներով խուժել, հարձակվել է Բյուզանդիայի վրա եւ, իհարկե, այն ամենը, ինչ կարելի էր ոչնչացնել, ոչնչացրել է ու վերանվանել: Այդպես էլ դուք: Ո՛չ, սխալ տեղում եք փնտրում ձեր արմատները: Ընդհանրապես դուք հմուտ եք հնարքների ու ստերի մեջ: Ահավասիկ ինչ-որ Խոջալու էլ հորինեցիք: Այդ խոջալուցիներին գնդակահարել են ձեր իսկ բաշիբոզուկները՝ ի հեճուկս ձեր ինչ-որ գործչի: Բայց եթե անգամ եղել է այնպես, ինչպես դուք եք ասում, ապա, փառք Ալլահին, մենք վերջապես սովորեցինք ձեզանից սպանել խաղաղ բնակիչների, սովորեցինք դաժան լինել:
Մի մոլլայի ասացին՝ հայերը հրկիզել են մեր տունը:  
-Հայե՞րը,-հարցրեց մոլլան,-չի կարող պատահել, նրանք մինչ օրս նման բան չեն արել, բայց եթե դա ճիշտ է, ապա մեր գործերը վատ են:
Ահա այսպես: Կարծում եմ՝ ադրբեջանցիների մեջ կգտնվեն կարգին, խելացի մարդիկ: Խեղճեր, որքա՜ն են նրանք, հավանաբար, տառապում՝ ամեն օր լսելով իրենց դիվահար նախագահի հայատյաց ճառերը, մշտական սպառնալիքները:
Իսկ ճի՞շտ է, որ ձեզ մոտ ամենուր փակցված են «Հայի սպանությունը հանցանք չի համարվում» կարգախոսներ: Եւ ձեր երեխաները մշտապես կարդո՞ւմ են դա: Զի՛լ է:
Ահա արդեն քանի տասնամյակ շարունակ ձեր երեխաների արյան մեջ դուք ատելության թույն եք ներարկում հայերի եւ ամեն հայկականի հանդեպ: Այդ թույնը սրտո՞ւմ են նրանք անցնելու կյանքի ողջ ուղին: Դուք այդպես էլ թույլ չե՞ք տա նրանց դառնալ նորմալ մարդիկ եւ մշտապես կացինը ձեռքին կհրեք դեպի քնած հա՞յը…
Չի կարելի այդչափ անհոգի վերաբերվել սեփական երեխաներին, բայց դա ձեր գործն է: Դուք ինչ է, լրջորեն պատրաստվում եք պատերա՞զմ սկսել: Թանկագի՛ն իմ հարեւաններ, ոչինչ չի ստացվի, բացի անմեղ զոհերից: Ինչո՞ւ: Շատ պա՛րզ. ձեզ համար Ղարաբաղը տարածք է, իսկ մեզ համար՝ սուրբ Հայրենիք: Պատերազմի դրդապատճառները բացարձակ տարբեր են, եւ զինվորների հոգեբանական տրամադրվածությունը նույնպես տարբեր է: Ընդհանրապես, մենք ի վերջո դեմ չենք, քանզի իմացա՛ծ լինեք, լրջորեն մտածում ենք մեր Նախիջեւանն ու Գանձակը վերադարձնելու մասին: Ավելի լավ կլիներ, եթե հոժարակամ վերադարձնեիք, առանց արյունահեղության: Բայց պարզ է, որ նման արդարացի քայլի դուք ունակ չեք: Հոգեկերտվածքն այն չէ: Մինչդեռ որքան վեհաբարո եւ գեղեցիկ է գողացածը վերադարձնելը: Ի դեպ, ժողովուրդների համաշխարհային պատմության մեջ չի եղել մի դեպք, որ պարտված կողմը ինչ-որ պայմաններ առաջ քաշի: Դա ծիծաղելի եւ լկտի է: Չգիտեմ, կազդի՞ իմ նամակը ձեզ վրա: Կարծում եմ՝ ոչ, քանզի ո՞ւր պիտի փախչեք ձեր ֆաշիստակերպ ղեկավարի մոլեգին ճնշումից:
Հայատյացությունը կլանել է ե՛ւ նրան, ե՛ւ ձեզ, կլանել է ամբողջությամբ ու վերջնականապես, եւ հայտնի չէ, թե երբ եւ ինչպես դուրս կգաք այդ կեղտոտ փոսից: Բայց մտածեք գոնե սեփական ապագայի մասին: Սթա՛փ նայեք իրականությանը: Իսկ այն ահա թե ինչպիսին է:
Մենք՝ հայերս, դարեր ի վեր ապրել ենք այստեղ, այս հողի վրա, եւ կապրենք այստեղ Հավերժ (ցավոք, ձեզ պես նենգ հարեւանի կողքին): Ոչնչացնել հայերին (ինչի մասին դուք եւ ձեր ավագ եղբայրը զօրուգիշեր երազում եք) անհնար է: Դա չի լինի երբե՛ք: Ձեզանից առաջ այնքա՜ն վայրի բարբարոսներ ու պարզապես տականքներ են փորձել դա անել: Բայց ապարդյուն: Հայերը մարդու, ժողովրդի այն տեսակն են, որը չի ոչնչացվում: Իսկ այժմ՝ առավել եւս, քանզի դուք եւ ձեր ավագ եղբայրը երկար ժամանակ (մի քանի դար շարունակ) սովորեցնում էիք մեզ սպանել: Փառք Ալլահին, վերջապես դա ձեզ հաջողվեց: Սումգայիթից հետո մենք վերջապես գիտակցեցինք (ուշ, բայց հասկացանք), թե ինչ է ձեր ուզածը:
Շնորհակալություն ձեզ եւ կրկին՝ Ալլահին: Այժմ կլինի այնպես, ինչպես իմաստնաբար ասված է. «Ակն ընդ ական, ատամն ընդ ատաման»: Մենք կգերազանցեք ձեզ բոլոր առումներով ու նաեւ դաժանությամբ: Այս նամակով ես անկեղծորեն խոստովանում եմ ձեզ. մենք այլեւս այն միամիտ հայերը չենք, որոնց դուք ճանաչում էիք: Ձեր շնորհիվ մենք փոխակերպվեցինք, դարձանք ճիշտ այնպիսին, ինչպիսին դո՛ւք եք: Լավ է, որ ամեն անկյունում աղաղակում եք Խոջալուի մասին: Դա ծիծաղելի է, իհարկե, բայց միաժամանակ ինչ-որ կերպ փոխհատուցում է Սումգայիթի համար ապրած մեր ցավը: Պիտի խոստովանեմ. նույնիսկ ձեր ավագ եղբոր իրականացրած 1915 թվականը չսովորեցրեց մեզ այն, ինչ կարողացաք սովորեցնել մեզ դուք Սումգայիթում:
Շնորհակալություն ձեզ եւ էլի մեկ անգամ՝ փառք Ալլահին:
Ոհմակի մեջ ապրողը պիտի սուր պահի ժանիքները:
Իսկ Ղարաբաղի մասին հիմնավորապես մոռացե՛ք»:




Լրահոս