ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն այսօր խորհրդակցություն է հրավիրել ղեկավար կազմի և կարևորագույն ստորաբաժանումների հետ: Ոստիկանության մամուլի պատասխանատու Աշոտ Ահարոնյանն Armlur.am-ի հետ զրույցում հայտնեց, որ աշխատանքային հանդիպումներ և օպերատիվ խորհրդակցություններ մշտապես են կազմակերպվում և անցկացվում՝ այլ մանրամասներ չհաղորդելով:
Չի բացառվում, որ հանդիպման պատճառ է հանդիսացել վերջին օրերին տարբեր մարդկանց դեմ ուղղված հարձակումները: Հիշեցնենք, որ երեկ երեկոյան ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի դեմ հարձակում է կատարվել, ինչի հետևանքով նա ուղեղի ցնցում է ստացել: Եվ սա նմանատիպ հարձակման միակ դեպքը չէ: Օրեր առաջ էլ ծեծի էին ենթարկվել ազատամարտիկներ «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանն ու «Ապարան» ջոկատի հրամանատար Ռազմիկ Պետրոսյանը, իսկ չանցած երկու օր՝ իր առանձնատան դիմաց նաև ազատամարտիկ Սուրեն Սարգսյանը: