Ռուս կինն Իտալիայում մտել է ծովը և խեղդել իր երեխային

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իտալիայի Լիգուրյան ափերին հանգստացող 40-ամյա ռուս զբոսաշրջիկ Նատալյա Սոտնիկովան ձերբակալվել է սեփական երեխայի դաժան սպանության համար:

Սկզբում կինը, ով հանգստանալու էր մեկնել ընկերոջ և ինը ամսական զավակի հետ, պնդել է, որ չի հիշում, թե ինչ է արել իր երեխայի հետ. տեղեկացնում է Corriere della Sera թերթը:

Նատալյա Սոտնիկովան հայտարարել է, որ իր երեխան ռուս օլիգարխի զավակ է: Ռուսաստանցի կինը երեխայի հետ հեռացել էր Բորդիգեր քաղաքի հյուրանոցից, այնուհետև՝ վարձակալված մեքենայով մեկնել ծովափ:

Երեխայի կորուստը հայտնաբերելով՝  կնող ուղեկիցն աղմուկ է բարձրացրել:

Ձերբակալվելուց հետո ռուս զբոսաշրջիկը խոստովանել է, որ այդ չարաբաստիկ գիշերը երեխայի հետ ծովն է մտել և խեղդել նրան: Նա համոզված էր, որ իր որդին շիզոֆրենիկ է:




Լրահոս