
Այսօր ԱԺ արտաքին հարցերի մշտական հանձնաժողովի օրակարգը հաստատելուց առաջ ԱԺ ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարությամբ հանդես եկավ և անդրադարձավ ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանի՝ ծեծի ենթարկվելու հանգամանքին: Նա առաջարկեց, որ ԱԺ արտաքին հարցերի հանձնաժողովը հանդես գա դատապարտող հայտարարությամբ:
Պատգամավորը նշեց նաև, որ պետք է դատապարտվեն ոչ միայն այդ, այլ նաև նախորդ դեպքերը` ազատամարտիկների վրա հարձակումները, Նախախորհրդարանի անդամների մեքենաները հրկիզելը և այլն:
Հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը նշեց, որ նման դեպքերը դատապարտելի են բոլորի կողմից, որ այդ դեպքերը գտնվում են իրավապահ մարմինների հսկողության ներքո: Նրա խոսքով, յուրաքանչյուր պատգամավոր ազատ է` իր դատապարտող հայտարարությունը հնչեցնելու, ուստի կարիք չկա, որ հանձնաժողովն առանձին դատապարտող հայտարարությամբ հանդես գա:
Հիշեցնենք, որ երեկ իր տան շքամուտքի դիմաց ծեծի էր ենթարկվել ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանը, իսկ օրեր առաջ ազատամարտիկներ Սուրեն Սարգսյանը, Ռազմիկ Պետրոսյանը և Մանվել Եղիազարյանը: