Երևանի ջրամատակարարման բարելավման նպատակով վարկային համաձայնագիր է կնքվելու ՀՀ և Եվրոպական ներդրումային բանկի միջև: Այսօր ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում քննարկվեց նաև այս հարցը:
ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը նշեց, որ դեմ է քվեարկելու այդ վարկային ծրագրին, որովհետև Հայաստանը միլիոնավոր վարկեր է վերցնում, և դրա հետ միասին կա կոռուպցիոն գործոն:
«Վարկ ենք վերցնում, մի հատ էլ ուրախանում: Եվ այն, որ Ջրային տնտեսության ներկայացուցչի կողմից մեջբերվեց այն, որ ֆրանսիական օպերատորը ասել է` «կարծես ջուր գողանալը հայերի մոտ ազգային սովորույթ է դարձել», ես չեմ կարծում, որ այդ օպերատորը լայն շփում ունի հայ ազգաբնակչության հետ:
Նա շփվում է ջրային ոլորտի բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Ուրեմն այդ դուք պետք է մտածեք, թե ինչու է նա այդպիսի հայտարարություն անում, և ոչ միայն անարձագանք եք թողնում, դեռ մի բան էլ այստեղ ժպտալով դրա մասին հայտարարում եք:
Ես դեմ եմ քվեարկելու այս վարկային համաձայնագրին, նույնիսկ` առանց բովանդակությանը նայելու, որովհետև Հայաստանում կոռումպացված կառավարության պայմաններում այդ վարկերը նպաստելու են իրենց ասաբնյակները ու տները շենացնելուն», – հայտարարեց Փաշինյանը: