
ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում կարծիք հայտնեց, որ վերջին օրերի բոլոր հարձակումները հրահանգավորվում են անձամբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից:
Անդրադառնալով ազատամարտիկներին և Արամ Մանուկյանին ծեծի ենթարկելու դեպքերին, նա նշեց, որ իր համոզումը կարող է որևէ կերպ հակակշռվել միայն այն դեպքում, եթե բոլոր բռնությունների դեպքերը բացահայտվեն:
Նիկոլ Փաշինյանի խոսքով` իշխանություններն ունեն բոլոր լծակները, որ այդ դեպքերը բացահայտվեն: «Եթե այդ դեպքերը չբացահայտվեն, ուրեմն դրա պատասխանատվությունը կրում է երկրի թիվ առաջին դեմքը, ով ի պաշտոնե պարտավոր է իրացնել Սահմանադրությունը»,- հայտարարեց պատգամավորը: