Քարանձավային մտածողությամբ ո՞ւր պետք է հասնենք. Խաչատուր Քոքոբելյանը՝ Լյովա Երանոսյանի մասին (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ես, բնականաբար, դատապարտում եմ ազատամարտիկներին և ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանին ծեծի ենթարկելու հանգամանքը»,-Armlur.am-ի հետ զրույցում անդրադառնալով վերջին օրերին տեղի ունեցած իրադարձություններին՝ ասաց ԱԺ անկախ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը:

«Շատ հստակ այստեղ երևում է, թե ինչ խնդիր են ուզում լուծել, և ով, ինչ ուզում է անի, ամբողջ պատասխանատվությունն ընկնում է իշխանությունների վրա: Կամ իշխանությունը պետք է բացահայտի. իսկ եթե չի կարողանում, ուրեմն ուղղակիորեն մնում է իր վրա», – ընդգծեց նա:

Այն դիտարկմանը, թե ազատամարտիկներ Մանվել Եղիազարյանն ու Ռազմիկ Պետրոսյանը ծեծի են ենթարկել Ոստիկանության փոխգնդապետ Լյովա Երանոսյանի հրահանգով, պատգամավորը նշեց.

«Կարծում եմ, որ նա չի էլ թաքցրել: Քարանձավային մտածողությամբ ո՞ւր պետք է հասնենք»:




Լրահոս