Ամառային ճամբար՝ երեխաների համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հայաստանի երիտասարդական հիմնադրամը (ՀԵՀ) Ծաղկաձորի իր կենտրոնում նախաձեռնել է ամառային ճամբար Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի դպրոցների աշակերտների համար։ Հունիսի 15-ին Ծաղկաձոր է մեկնում 9 սահմանամերձ (Չինարի, Բերքաբեր, Բերդավան, Ներքին Կարմիրաղբյուր, Այգեպար, Մովսես և այլն) գյուղի 9-11-րդ դասարանների շուրջ 100 աշակերտ։ Ծաղկաձորում պատանիները ոչ միայն կանցկացնեն իրենց հանգիստը, այլև կմասնակցեն առաջին բուժօգնության դասընթացների, նրանց հետ զրույցներ կանցկացնեն հոգեբանները, կլինեն ռազմահայրենասիրական քննարկումներ, կուսուցանվեն ազգային երգեր և պարեր։
ՀԵՀ-ի կողմից իրականացվող այս ծրագիրը շարունակական է. հետագայում կընդգրկվեն նաև այլ գյուղերի և այլ տարիքային խմբերի պատանիներ։ Նման ծրագիր կանցկացվի նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմանամերձ գյուղերի երեխաների համար։




Լրահոս