Կին փոխտնօրենը վրաերթի է ենթարկել 12-ամյա երեխային

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Երեկ` հունիսի 14-ին վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ինչպես armlur .am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 19.40-ի սահմաններում Երևանի բնակիչ 30-ամյա Գայանե Գալոյանը, վարելով “Ֆոլկսվագեն Պասատ” մակնիշի 24 ԼԼ 084 համարանիշի ավտոմեքենան, Երևանի Մոսկովյան 3 հասցեի դիմաց, Պատանի հանդիսատեսի թատրոնի մոտ վրաերթի է ենթարկել 12-ամյա Ռուբեն Սահակյանին: Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին պատմել են, որ վթարից հետո վարորդը փախուստի չի դիմել, օգնել է երեխային տեղափոխել Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն: Երեխան փողոցն անցնելիս է եղել հետիոտնի համար չնախատեսված վայրով:
Գ. Շամշյանը հայտնում է, որ Գ. Գալոյանը աշխատում է “Նորտելքո” ՓԲԸ-ում՝ որպես փոխտնօրեն:




Լրահոս