Կապանի դպրոցի տնօրենը Սուրիկ Խաչատրյանին վարկաբեկելու համա՞ր է ծեծի ենթարկվել. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.  «Երեկ «Ժողովուրդ»-ի խմբագրություն է ահազանգել մի քաղաքացի եւ հայտնել, որ օրերս Սյունիքի մարզի Կապան քաղաքի թիվ երկրորդ դպրոցի տնօրեն Լյուդվիգ Հարությունյանը մարզպետի աշխատասենյակում ծեծի է ենթարկվել, քանի որ Սուրեն Խաչատրյանի հասցեին վատ է արտահայտվել:

Ականատեսները տեսել են, թե ինչպես է դպրոցի տնօրենը ձեռքը բռնած, կաղալով դուրս եկել մարզպետի աշխատասենյակից: Սակայն Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը («Լիսկա») «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասել է, որ իր անվան հետ կապված այդ լուրերը շրջանառության մեջ դնող մարդիկ այդպիսով ցանկանում են իրենց գովազդել:

«Չգիտեմ՝ ինչի մասին է խոսքը, ընդհանրապես տեղյակ չեմ, բայց որոշ մարդիկ ռեկլամի կարիք ունեն եւ փորձում են իմ անունը կապել իրենց հետ, որ ռեկլամ անեն»,-ասել է Սուրեն Խաչատրյանը»:

Մանրամասները՝ օրաթերթի այսօրվա համարում:

 

 

 




Լրահոս