Ատոմակայանի տնօրենն ազատվել է աշխատանքից, փոխտնօրենը՝ կալանավորվել. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» թերթը գրում է. «Օրերս աշխատանքից ազատվել է ՀԱԷԿ ՓԲԸ տնօրեն Գագիկ Մարկոսյանը։ Արդեն մի քանի օր է Մեծամորի ատոմակայանի տնօրենի պարտականությունները կատարում է Մովսես Վարդանյանը, որը նշանակվել է ժամանակավոր պաշտոնակատար։

Նախկինում նա ատոմակայանի գլխավոր ճարտարապետն էր։ Կադրային փոփոխությունները, մեր տեղեկություններով, առնչվում են ազգային անվտանգության խնդիրներին։

Հետաքրքիր է, որ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը ոչ մի պաշտոնական հայտարարություն այս մասին չի տարածել, կարծես ոչ թե մեր գլխավոր ռազմավարական օբյեկտի տնօրենն է փոխվել, այլ գյուղական մասնաճյուղի մի էլեկտրիկ։

Նախարարության այս գաղտնի գործելաոճը մեզ կասկածների տեղիք տվեց, և պարզեցինք, որ գործից ազատվել են նաև ատոմակայանի երկու փոխտնօրենները, որոնցից մեկը կալանավորված է։ Այս տեղեկությունները մասամբ հաստատեց ՀԱԷԿ ՓԲԸ տնօրենի պաշտոնակատար Մովսես Վարդանյանը։

«Գագիկ Մարկոսյանը մի քանի օր առաջ ազատվել է»,- ասաց նա։ Հարցին, թե որն է եղել ազատման պատճառը, պատասխանեց. «Իր դիմումի համաձայն»»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս