Գերմանացի ֆուտբոլիստ Միրոսլավ Կլոզեն չի շտապում հեռանալ «Լացիո»-ից: Նա պատրաստ է հաշտվել ակումբի պահեստային ֆուտբոլիստ լինելու հետ: Սկզբում հենց սա դուր չէր գալիս 36-ամյա հարձակվողին և նա ակնարկել էր ակումբը փոխելու մտադրության մասին:
Սակայն Deutsche Welle-ի հետ հարցազրույցում Կլոզեն նշել է, որ չի պատրաստվում ոչինչ փոխել: «Ես խաղում եմ «Լացիո»-ում և հպարտ եմ դրանով: Ես երջանիկ եմ այս ակումբում և ուզում եմ այստեղ մնալ թե՛ այս, թե՛ հաջորդ տարի»:
Իտալական ակումբի սպորտային տնօրեն Իգլի Տարեն նույնպես ընդգծել է, որ ֆուտբոլիստը չի պատրաստվում լքել ակումբը:
«Ես կարող եմ վստահաբար ասել, որ նա երբեք չի հեռանա: Նրա պայմանագիրը նախատեսված է մինչ հունիս և հնարավորություն կա մեկ տարով այն երկարաձգել», – նշել է նա: