Կոմիտասի պողոտայում իրար են բախվել ՎԱԶ 21010-ն ու Դեու Նեքսիա-ն. կա 5 վիրավոր (լուսանկարներ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այսօր` հունիսի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ինչպես դեպքի վայրից armlur.am -ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը` ժամը 15:20-ի սահմաններում Կոմիտասի պողոտայի թիվ 47 հասցեի մոտ իրար են բախվել Արսեն Հակոբյանի վարած ՎԱԶ 21010 համարանիշի և Գրիգոր Հովհաննիսյանի վարած` Մանանդ տաքսի ծառայության Դեու Նեքսիա մակնիշի Լ 31 85 համարանիշի ավտոմեքենային:Մինչ փրկարարների` դեպքի վայր հասնելը` ՎԱԶ 21010 մակնիշի ավտոմեքենայի ուղևոր 20-ամյա Լուսինե Իսպիրյանը, ԴԵՈՒ ՆԵՔՍԻԱ-ի վարորդ 57-ամյա Գրիգոր Հովհաննիսյանը և նրա ուղևորներ ուղևորներ 29-ամյա Իրինա Ղափլանյանը, 33-ամյա Դավիթ և 3-ամյա Արեգ Բեքեդները տեղափոխվել են մի մասը Սուրբ Գրիգոր Լուսավորիչ, մյուս մասը` Միքաելյան բժշկական կենտրոններ: Ըստ բժիշկների՝ տուժածների վիճակը միջին ծանրության է:
 




Լրահոս