Նամակ պարոն նախարարին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հարգելի պարոն Աշոտյան, Ձեզ գրում եմ անգլերենի միասնական քննությունների վերաբերյալ. պարո՛ն նախարար, հետաքրքիր է՝ քննության թեստերը կազմելիս կազմողներն ուշադրություն դարձրե՞լ են, որ երկու թեստերն էլ (ինչպես գիտենք 1-ին և 3-րդ ու 2-րդ և 4-րդ տարբերակները համընկնում են) բարդությամբ լինեն նույն մակարդակի:
Հիրավի, բողոքելու ոչինչ չէի ունենա, եթե երկու տարբերակներն էլ նույն բարդության լինեին, սակայն այնպես է ստացվում, որ առաջին ու երրորդ տարբերակը գրողներն անհամեմատ ավելի բարձր գնահատականներ են ստացել (և կարող էին ստանալ), քան երկրորդ և չորրորդ տարբերակը գրողները:
Առհասարակ ես դեմ չեմ, որ քննություններն անցկացվեն բարդ թեստերով, բայց բնականաբար դեմ եմ, որ մեր հնարավոր միավորները լինեն բախտի քմահաճույքին, քանզի թեստերի բարդության մակարդակները ընդհանրապես չէին համապատասխանում իրար:
Երկրորդ և չորրորդ տարբերակում առկա էին այնպիսի բառեր, որոնք գիտենում են կոնկրետ մասնագիտության տեր մարդիկ, և այդ բառերը սակավգործածելի են:
Խնդրում եմ հնարավորինս ուշադրություն դարձնել այս առարկայի թեստերին, քանի որ տարբերություն, իրոք, կար:
Աշտարակի Նորայր Սիսակյանի անվան թիվ 5 ավագ դպրոցի 12-րդ հումանիտար 1 դասարանի աշակերտ Մովսիսյան Գևորգ:




Լրահոս