
ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, անդրադառնալով ազատամարտիկների և ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանի ծեծի դեպքերին, լրագրողների հետ զրույցում նշեց, որ ինքը կարծում է` օրենքի սահմաններում բոլորն իրենց պատիժը կկրեն:
«Հանրապետական կուսակցությանը ոչ մի նման երևույթ ձեռք չի տալիս: Մենք չենք ուզում ենթադրություններ անել, կարող եմ ասել, որ միայն մնում է համբերել»,- ասաց Վահրամ Բաղդասարյանը:
Իսկ այն դիտարկմանը, թե Արամ Մանուկյանի ծեծն առնչվո՞ւմ է արդյոք Սերժ Սարգսյանին վիրավորելու հետ, Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց. «Ամեն մարդ կարող է իրեն հերոսացնել: Համբերե´ք, մի փոքր համբերե´ք:»