Ռ. Հայրապետյանի թիկնազորը ծեծել է ՊՆ մայորին.հարուցվել է քրեական գործ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր,  Ռուբեն Հայրապետյանի ցուցումով վերջինիս թիկնապահները երեկ՝ ժամը 23:00-ի սահմաններում, Հայրապետյանին պատկանող “Հարսնաքար” ռեստորանում դաժան ծեծի են ենթարկել ՊՆ մայոր Վահե Ավետյանին: Նա Երևանի կայազորի հոսպիտալի Ուռոլոգիայի բաժնի պետն է, գիշերը տեղափոխվել է հիվանդանոց, ենթարկվել գանգուղեղի վիրահատության, եւ հիմա մայոր Ավետյանի վիճակը ծայրահեղ ծանր է: Քրեական օրենսգրքի՝ “Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու” հատկանիշներով հարուցվել է քրեական գործ եւ ընթանում է նախաքննություն: Այս պահին ձերբակալվածներ չկան:




Լրահոս