
Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանում ռեկտորի պաշտոնակատար կնշանակվի ուսումնական գծով պրոռեկտոր Սամվել Ավետիսյանը: Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Արմեն Աշոտյանը հայտնեց, որ համալսարանի ռեկտորի պաշտոնի համար օրենքով սահմանված կարգով մրցույթ կհայտարարվի օգոստոսի վերջին, քանի որ հիմա հայտարարելու դեպքում կհամընկնի արձակուրդների հետ: Հիշեցնենք, որ Երեւանի բժշկական համալսարանի նախկին ռեկտոր Դերենիկ Դումանյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարար: