Թուրինի «Յուվենտուս»-ի սպորտային տնօրեն Պավել Նեդվեդը գոհ է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի վիճակահանությունից:
Նշենք, որ իտալական ակումբը մրցելու է Դորտմունդի «Բորուսիա»-ի հետ:
«Այս իրավիճակում «Բորուսիա»-ն նախընտրելի տարբերակ է, քանի որ մեզ կարող էին բաժին հասնել «Բավարիա»-ն կամ էլ «Ռեալ»-ը: Սակայն Յուրգեն Կլոպի թիմը շատ ուժեղ է և ունի մեծ ներուժ: Կարծում եմ, որ լինելու է հավասար դիմակայություն», – նշել է նա: