ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կառավարության թիվ 423-Ն որոշմամբ Արմավիրի, Արարատի եւ Սյունիքի մարզերում Արաքս գետի ափապաշտպան կառույցի վերականգնման աշխատանքների իրականացման նպատակով պահուստային ֆոնդից ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը շուրջ  347 մլն 878 հազար դրամ է հատկացվել: Վերականգնման աշխատանքներ նախատեսվում է իրականացնել նաեւ Արմավիրի մարզի Երվանդաշատ համայնքի տարածքում: «Ժողովուրդ»-ը փորձեց համայնքի ղեկավար Հովնան Ավետիսյանից պարզել՝ արդյոք կա վերականգնման անհրաժեշտություն, թե պարզապես կառավարությունը գումար է «դուրս գրել»: Վերջինս պատասխանեց, որ այն ոչ միայն գյուղատնտեսական, այլեւ ռազմավարական  նշանակություն ունի. «70-ականներից սկսած՝ ՀՀ սահմանները կրճատվում են հօգուտ Թուրքիայի: Գիտեք, որ Արաքս գետը համարվում է մեր պետական սահմանը: Բայց վերջին տարիներին գետի հունը ընդլայնվել է՝ ի հաշիվ ՀՀ տարածքների: Թուրքերն էլ գետի հետեւից առաջ են գալիս: Փաստորեն, մենք առանց կռվի տարածքներ ենք տալիս թշնամուն»: Հիշեցնենք, որ Վրաստանի կողմից էլ անտառների հատման արդյունքում է սահմանը սեղմվում՝ ի վնաս ՀՀ-ի:




Լրահոս