Գերմանական լրատվամիջոցների տեղեկությունների համաձայն՝ Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Մարկո Ռոյսը չի տեղափոխվի կատալոնական «Բարսելոնա»:
Հայտնի է, որ կատալոնական ակումբի ղեկավարությունը Գերմանիայի հավաքականի 25-ամյա ֆուտբոլիստին խնդրել է սպասել մինչև նրանց տրանսֆերային արգելքի ավարտը, սակայն Ռոյսը մերժել է «Բարսելոնային»:
Նշենք, որ Ռոյսին ձեռք բերելու համար պայքարում է մի քանի ակումբ, սակայն գլխավոր հավակնորդները Մյունխենի «Բավարիա»-ն ու Մադրիդի «Ռեալ»-ն են: