Ցնցող մարզական կարիերա եմ ունեցել. Անրի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆրանսիայի հավաքականի նախկին հարձակվող Թիերի Անրին Sky Sports-ի հետ պայմանագիր է ստորագրել և հանդես կգա հեռուստատեսության ասպարեզում:

«Ցնցող մարզական կարիերա եմ ունեցել: Ես խաղացել եմ աշխարհի լավագույն ֆուտբոլային թիմերի կազմում: Այժմ էլ միանում եմ լավագույն թիմին` հեռուստատեսության ասպարեզում:

Անհամբերությամբ եմ սպասում այն պահին, երբ կդառնամ այդ կոլեկտիվի մասն ու կօգնեմ որակյալ վերլուծություն ապահովել Sky Sports-ը դիտողների համար»,- նշել է Անրին:




Լրահոս