
Այսօր Facebook-ի ռուսաստանյան օգտատերերի շրջանում սկսել է անհայտ վիրուս տարածվել, որն իրենց անունից հղում է հրապարակում արտաքին կայքին:
Այդ գրառման մեջ նշվում են նաև մարդիկ օգտատերերի ընկերների ցանկից:
Հղմանն անցնելուն պես վիրուսը սկսում է նման հաղորդագրություններ տարածել վիրուսը կրող էջից: Գրառումը հեռացնել հնարավոր չէ, տեղեկացնում է vesti.ru-ն:
Նշենք, որ նման վիրուս տարածված է նաև հայաստանյան օգտատերերի շրջանում: