ՍԴ-ն մերժեց ՀԱԿ թեկնածու Դավիթ Մաթեվոսյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հայաստանի Սահմանադրական դատարանը հունիսի 19-ին մերժել է ՀՀ Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով թիվ 38 ընտրատարածքում ընտրությունների արդյունքներով տվյալ ընտրատարածքից ԱԺ պատգամավոր ընտրվելու մասին թիվ 38 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի որոշումն անվավեր ճանաչելու մասին պատգամավորի թեկնածու` “Հայ Ազգային Կոնգրես” կուսակցությունների դաշինքի անդամ, անկուսակցական Դավիթ Մաթեւոսյանի դիմումը:
ՍԴ-ն գտավ, որ սույն գործով “առկա չէ որեւէ իրավափաստարկ, որով կհիմնավորվեր թիվ 38 ԸԸՀ-ի կողմից մայիսի 6-ի ԱԺ-ի մեծամասնական ընտրակարգով արդյունքների վերաբերյալ այլ որոշման կայացումը”:
Նիստին ներկա էին պատասխանող կողմ ճանաչված թ.38 ԸԸՀ-ի նախագահ Սերգեյ Սարգսյանը եւ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Նունե Հովհաննիսյանը: Դիմող կողմը, այդ թվում` ՍԴ-ում դիմողի նեկայացուցիչ, փաստաբան Վահե Գրիգորյանը բացակայում էր:




Լրահոս