ՏԱՐՈՆ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ ՎԵՐՑՆՈՒՄ Է ԴԱՓՆԻՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Հաղթանակ գյուղի թիվ 113 դպրոցի բակում բացվեց «Տիգրան Մեծ» ջոկատի ազատամարտիկ Նորիկ Խաչատրյանի կիսանդրին: Այնտեղ էին Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Դավիթ Օհանյանը, ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը, ինչպես նաեւ «Տիգրան Մեծ» ջոկատի հրամանատար, «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սմբատ Այվազյանն իր մարտական ընկերներով: Լուսանկարում հստակ երեւում է, որ Այվազյանն անգամ իր կանգնած ձեւով է դիրքորոշում արտահայտում գործող իշխանության վերաբերյալ: Նա պարզապես չէր կարող ներկա չգտնվել իր ջոկատի ազատամարտիկի կիսանդրու բացմանը: Սակայն Երեւանի քաղաքապետարանի կողմից տարածված պաշտոնական հաղորդագրություններում խնամքով թաքցվեց իրողությունը. անգամ լուսանկարներում չէր երեւում, որ ընդդիմադիր լիդերներն իրենց ներկայությամբ պատվել էին միջոցառումը: Ի դեպ, այնտեղ էին Երեւանի նախկին քաղաքապետ Սուրեն Աբրահամյանը, նախկին քաղբանտարկյալ Մուշեղ Սաղաթելյանը եւ այլոք:




Լրահոս