ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես պնդում են «Ժողովուրդ»-ի աղբյուրները, իշխանական որոշ շրջանակներ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին ստիպել են անել ամեն ինչ, որպեսզի Վարդան  Օսկանյանը չմտնի խորհրդարան: Երբ Ծառուկյանն այս հարցով խոսել է Օսկանյանի հետ, վերջինս հրաժարվել է կատարել պահանջը, նույնիսկ նշել, որ հարկ եղած դեպքում ինքը դուրս կգա կուսակցությունից՝ խոստանալով միջազգային աղմուկ ապահովել իր մանդատի շուրջ: «Ես հո Հմայա՞կը չեմ»,-տարակուսել է Օսկանյանը: Եւ այն բանից հետո, երբ նա դարձավ պատգամավոր, սկսվեցին արդեն քրեական հետապնդումները: Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանը, իհարկե, անհեթեթ համարեց շրջանառվող լուրերը. «Բացարձակ անհեթեթություն է, որեւէ մեկը չի կարող պարոն Ծառուկյանին ինչ-որ բան ստիպել, նրա հետ պայմանների լեզվով խոսել»: Բայց փաստ է, որ ԲՀԿ-ն այսօր անելանելի վիճակում է հայտնվել. մի կողմից նա չի ցանկանում սատարել Օսկանյանին, մյուս կողմից չի կարող անտեսել կատարվողը:




Լրահոս