Ի՞նչ նամակ է գրել ինքնասպանությունից առաջ Քաղավիացիայի նախկին պետի որդին` ՀՀ ղեկավարներին. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերը գրում է. «Երեկ հայտնի դարձավ, որ նախորդ օրը՝ վաղ առավոտյան, Շենգավիթ վարչական շրջանում` Կաշեգործների փողոցում գտնվող տնակում, հայտնաբերվել է ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության նախկին պետ Սամվել Մարգարյանի որդու՝ 26-ամյա Սուրեն Մարգարյանի դին:

Վերջինիս մահը բազմաթիվ կասկածների եւ վարկածների տեղիք է տալիս: Ընդհանուր պատկերն այնպիսին է, որ կարելի է կարծել, թե երիտասարդը ինքնասպանություն է գործել: Սակայն լուրջ կասկածներ կան, որ երիտասարդին սպանել են եւ փորձել այն որպես ինքնասպանություն ներկայացնել:

Ուշագրավ է, որ երիտասարդը մինչ այս դեպքը բաց նամակ է գրել ՀՀ նախագահին, վարչապետին, ԱԺ նախագահին եւ օմբուդսմենին՝ խնդրելով օգնել իրեն՝ ապօրինություններից ազատվելու եւ կյանքին սպառնացող վտանգները չեզոքացնելու համար: Սակայն ոչինչ չի արվել: Արդյունքում՝ նրան գտան մահացած: Տեղեկացնենք, որ 26-ամյա երիտասարդը մինչեւ 2010 թվականն աշխատել է «Արմավիա» ավիաընկերությունում որպես օդաչու»:

Մանրամասները` օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս