Մերսեդես-ն ու Հոնդա-ն բախվել են իրար (լուսանկարներ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ինչպես armlur. am  -ին հայտնում է ֆոտոլրագրող Գ. Շամշյանը, ժամը 16.00-ի սահմաններում Երևանի Մերգելյանի անվան ինստիտուտի դիմաց իրար են բախվել Մերսեդես մակնիշի 51 AM 111 համարանիշի և Հոնդա մակնիշի 11 ՏՍ 444 համարանիշի ավտոմեքենաները: Բարեբախտաբար վթարի արդյունքում զոհեր և վիրավորներ չկան:Վթարից հետո վթարի վայր են ժամանել ՀՀ ՊՆ աշխատակիցներ, ովքեր, հավանաբար վթարի մասնակից կողմերից մեկի ծանոթներն էին, սակայն տեսնելով ֆոտոլրագրողին՝ տրտնջալով հեռացել են դեպքի վայրից:

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի




Լրահոս