Հայկական ժամանակ. Գալուստ Սահակյանը փորձել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այսօր Աժ-ում սկսվելու է նոր ձևավորված կառավարության ծրագրի քննարկումը: Խորհրդարանական չորս ուժեր` Կոնգրեսը, ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն և “Ժառանգությունը”, այդ ծրագրին ,դեմե են քվեարկելու, երկուսը` ՀՀԿ-ն ու ՕԵԿ-ը, “կողմ”:
Երեկվանից ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը փորձում էր անձամբ ,բերման ենթարկելե հանրապետական պատգամավորներին` այսօրվա նիստի համար: ՀՀԿ-ն որոշել է իրեն ապահովագրել անակնկալներից և այնպես անել, որ նիստին ներկա լինեն իր բոլոր պատգամավորները: Անգամ Ռուբեն Հայրապետյանը, որը լուրջ հակասություններ ունի Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ և նախորդ գումարման Աժ-ում` Աբրահամյանի նախագահության օրոք, ցուցադրաբար չէր մասնակցում նիստերին, իսկ նոր ձևավորված Աժ-ի առաջին նիստում, երբ Աբրահամյանը սկսեց ելույթ ունենալ, Հայրապետյանը լքեց Աժ շենքը, այսօրվա նիստին մասնակցելու է: Երեկ այդ մասին թերթին հայտնել է Գալուստ Սահակյանը: Հանրապետականները երեկ ասում էին, թե իրենց չի մտահոգում` մյուս ուժերն ինչպես են քվեարկելու, թեև ամեն ինչ արվում էր, որ այսօրվա նիստից որևէ ՀՀԿ-ական չբացակայի




Լրահոս