Վարորդները չեն հանձնվում. գործադուլը շարունակվում է (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր առավոտյան Armlur.am-ն արդեն տեղեկացրել էր, որ Երևան քաղաքի տարբեր վարչական շրջաններում մի շարք երթուղայինների վարորդներ գործադուլ են անում՝ հրաժարվելով վարել այնքան ժամանակ, քանի դեռ ուղեվարձը չի բարձրացել:

Քիչ առաջ Armlur.am-ի թղթակիցը Հարավարևմտյան թաղամասից հայտնեց, որ «Մալաթիա» տոնավաճառի մոտ իրենց գործադուլն են շարունակում 75 համարի երթուղայինի վարորդները: Թե մինչև երբ նրանք կշարունակեն բողոքի ակցիան, հայտնի չէ:

Հիշեցնենք, որ Քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանն ավելի վաղ հայտնել էր, որ ուղեվարձի բարձրացման մասին խոսք լինել չի կարող: Նրանք այժմ քննարկում են, թե ինչ միջոցներով կարող է լուծվել խնդիրը և վարորդներին հորդորում են մի փոքր սպասել: Վերջիններս, սակայն, դեռ անհողդողդ են:

75

755

7555

75555




Լրահոս