Տրանսպորտի ուղեվարձի բարձրացման մասին խոսք լինել չի կարող. Հենրիկ Նավասարդյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես արդեն հայտնել էր Armlur.am-ը, մի շարք երթուղայինների վարորդներ այսօր առավոտից գործադուլ են սկսել: Այժմ նրանք որոշում են իրենց հետագա քայլերը: Նրանք ցանկանում են գնալ կա՛մ Քաղաքապետարան, կա՛մ Կառավարություն:

Քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ ուղեվարձի բարձրացման մասին խոսք լինել չի կարող: Նրանք այժմ քննարկում են, թե ինչ միջոցներով կարող է լուծվել խնդիրը և վարորդներին հորդորում են մի փոքր սպասել: Վերջիններս, սակայն, պնդում են, որ կշարունակեն գործադուլն այնքան ժամանակ, քանի դեռ հարցը չի լուծվել:




Լրահոս