Սարալանջում ավտոմեքենա է այրվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հունիսի 20-ին, ժամը 06.55-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սարալանջի փողոցում`”Մայր Հայաստան” Հուշարձանի Ներքևի հատվածում, այրվում է ավտոմեքենա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 07.11֊-ին, մարվել` 07.15֊-ին: Այրվել է Ն. Հայրապետյանին պատկանող “ՆԻՍՍԱՆ ՔԱՇՔԱՅ” մակնիշի 77 ՏՏ 772 պետհամարանիշով ավտոմեքենայի շարժիչի հատվածը և սրահը (մասնակի):




Լրահոս