Լոս Անջելեսում գտել են 6 տարի առաջ գողացված Շագալի կտավները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լոս Անջելեսում ԱՄՆ իրավապահ ծառայությունների համատեղ օպերացիայի արդյունքում հայտնաբերվել են և առգրավվել վեց տարի առաջ գողացված Մարկ Շագալի և Դիեգո Ռիվերայի կտավները, տեղեկացնում է Los Angeles Times-ը:

Ընդհանուր առմամբ հայտնաբերվել է 9 նկար՝ 10 մլն դոլար ընդանուր արժողությամբ: Գործողությունն իրականացվել է Արևմտյան Լոս-Անջելեսի հյուրանոցներից մեկում: Գնորդների անվան տակ գործակալները հանդիպել են 45-ամյա Ռաուլ Էսպինոզայի հետ, ով փորձել է վաճառել կտավները 700 հազար դոլարով:

ТАСС-ի տեղեկություններով, կտավները գողացվել են Կալիֆորնիա նահանգի Էնսինո քաղաքի բարձրակարգ թաղամասում գտնվող հավաքածուի տիրոջ բնակարանից 2008թ.-ին:

Կողոպտիչները բնակարան էին ներխուժել բաց պատուհանից և գողացել 12 կտավ, որոնց թվում են եղել Շագալի և Ռիվերայի նկարները:




Լրահոս