
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են Երեւան քաղաքում երթեւեկության նկատմամբ վերահսկողության եւ իրավախախտումների արձանագրման տեսախցիկների եւ արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները: Մասնավորապես. 2012 թվականի հունիսի 25-ից գործարկվելու են նաեւ Երեւան քաղաքում նոր տեղադրված երթեւեկության արագության նկատմամբ վերահսկողության արագաչափ սարքերը, որոնք տեղակայված են Հալաբյան, Արտաշիսյան եւ Սարալանջի փողոցներում: Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթեւեկության կանոնները: