
ԱՄՆ Ֆլորիդա նահանգի բնակիչ Յասեր Լոպեսին հաջողվել է կենդանի մնալ նետի հարվածիծ հետո, որը մտել է նրա գլխի մեջ: Նետը 16-ամյա տղայի վրա արձակել է վերջինիս ընկերը, որը չի պատկերացրել, որ իր արարքը կարող է ողբերգական ավարտ ունենալ: Բժիշկների հավաստմամբ` վերջինս ողջ է մնացել երջանիկ պատահականությամբ: Քանի որ նետը մխրճվել է նրա ճակատի ձախ հատվածի մեջ, մարմնի ձախ հատվածն ամբողջովին անշարժացել է: