
Նիժնի Նովգորոդի «Վոլգա»-ն կարող է սնանկանալ: Դեկտեմբերի 13-ին Լոզանի մարզական վճռաբեկ դատարանը որոշում է կայացրել, որով ռուսական ակումբը պետք է վճարի 3 տարվա վաղեմության պայմանագրերով պարտք մնացած գումարները:
Այսպիսով, «Վոլգա»-ին սպառնում է Ռուսաստանի առաջին դիվիզիոնից դուրս մնալու վտանգը: Հիշեցնենք, որ թիմում հանդես է գալիս Հայաստանի հավաքականի հարձակվող Արթուր Սարկիսովը: