2 կին գողացել են գորգեր եվ անկողնային պարագաներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հունիսի 19-ին, ժամը 15.30-ի սահմաններում, գողություն կատարելու կասկածանքով, ոստիկանության Արթիկի   բաժին է հրավիրվել 1961 թ. ծնված Լամարա Տ.-ն: Նա խոստովանել է, որ 1981 թ. ծնված Ազատուհի Վ.-ի հետ 2008 թ. աշնանը, դռան փականը կոտրելով, Սարալանջ գյուղի մի բնակչուհու տնից գողացել են 2 գորգ և անկողնային պարագաներ` պատճառելով 200.000 դրամի նյութական վնաս:
Նախաքննության ընթացքում կանայք խոստովանել են նաև, որ 2008 թ. աշնանը, դռան փականը կոտրելով, Արթիկ քաղաքի մի բնակչի տնից գողացել են 3 գորգ և տնային պարագաներ` պատճառելով 250.000 դրամի նյութական վնաս:
Նախաքննությունը շարունակվում է:




Լրահոս