Բալոտելին տուգանվել է 25 հազար ստեռլինգով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անգլիական «Լիվերպուլ»-ի  հարձակվող Մարիո Բալոտելին որակազրկվել է մեկ խաղով և տուգանվել 25 հազար ֆունտ ստեռլինգով: Պատճառը`  Instagram-ում արված սկանդալային գրառումն է.««Պետք չէ լինել ռասիստ, պետք է լինել Մարիոյի նման: Նա ճապոնացիների հորինած, անգլերեն խոսող իտալացի ջրմուղագործ է, ունի մեքսիկացու արտաքին, ցատկում է սեւամորթի նման, մետաղադրամ է հավաքում հրեայի նման»:

Նշենք, որ ֆուտբոլիստը պետք է նաև անցնի պարտադիր դասընթաց` հետագայում նման արարքներ չկրկնելու նպատակով: Ֆուտբոլային ասոցիացիան որոշել էր, որ Բալոտելին իր գրառումով խախտել է ընդունված վարքականոնները:




Լրահոս