Ռուսաստանյան ճգնաժամի պատճառով Բելառուսը 740 մլն դոլար է կորցրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բելառուսի վարչապետ Միխայիլ Մյասնիկովիչը նշել է, որ Բելառուսի տնտեսությունը ընթացիկ տարում որոշակի վերելք է ունեցել: Միևնույն ժամանակ նրան ահանգստացնում է տնտեսական իրավիճակը Ռուսաստանում, որը հանդիսանում է երկրի հիմնական առևտրային գործընկերը, տեղեկացնում է ТАСС-ը:

«Ընթացիկ տարվա 11 ամիսների տվյալներով, առկա է տնտեսական որոշակի աճ: Սակայն կառավարությանն անհանգստացնում է Ռուսաստանի տնտեսության հետ կապված իրավիճակը: Ռուսաստանյան ուղղության հետ կապված մենք արդեն կորցրել ենք 739 մլն դոլար», – ասել է նա լրագրողներին:

Մյասնիկովիչի խոսքով, այդ կորուստները հավասարակշռելու համար Բելառուսը ապրանքներ է արտահանում այլ երկրներ: «Կառավարությունն այսուհետ ևս կզբաղվի արտահանման դիվերսիֆիկացմամբ», – նշել է վարչապետը:




Լրահոս