Ավանդ «Ամանորյա» բարձր` մինչև 16% տարեկան տոկոսադրույքով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամանորյա տոներին ընդառաջ Յունիբանկը հանդես է գալիս նոր շահավետ առաջարկով` ՀՀ դրամով խնայողություններն ավանդադրելու համար: 2014թ. դեկտեմբերի 18-ից բանկը գործողության մեջ է դնում նոր «Ամանորյա» ավանդը, որի առավելությունը բարձր` մինչև 16% տարեկան տոկոսադրույքն է 91 օր և ավելի ժամկետի համար: Ավանդի նվազագույն գումարը կազմում է 500 000 ՀՀ դրամ: «Ամանորյա» ավանդը կարել է ձևակերպել Յունիբանկի 46 մասնաճյուղերից ցանկացածում մինչև 2015թ.-ի փետրվարի 28-ը:

Բոլոր ավանդատուներին անվճար տրամադրվում է ArCa կամ Visa քարտ, ինչպես նաև կոմունալ վճարումների UNIPAY քարտ: Հիշեցնենք, որ Յունիբանկի քարտապաններն ընդգրկված են արտոնությունների «Մագնիս» ծրագրում, որի շրջանակներում գործընկեր կազմակերպությունները տրամադրում են մինչև 40% զեղչ: Քարտի դրական մնացորդի նկատմամբ բանկը հաշվարկում է 8% տարեկան տոկոսադրույք:

«Բանկային ավանդը դրամական միջոցների պահպանման ամենավստահելի միջոցներից է: Ուրախ ենք Նոր տարվա կապակցությամբ մեր հաճախորդներին առաջարկել նման շահավետ պայմաններ: Նոր ավանդիպայմաններըբավականինպարզենև միտված են մեր հաճախորդներիպահանջմունքներիբավարարմանը` առավելագույնս շահավետ կուտակելու և պահպանելու իրենց խնայողությունները», – ասում է Յունիբանկի մանրածախ բիզնեսի զարգացման և վաճառքների գծով տնօրեն Գուրգեն Ղուկասյանը:

2014թ.-ի դեկտեմբերի 1-ի դրությամբ Յունիբանկի ժամկետային ավանդների ծավալը գերազանցել է 82 մլրդ դրամը` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 8%-ով:




Լրահոս